
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Լիոնել Մեսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ապագային վերաբերվող հարցին։
«Մբապեն ՊՍԺ-ի խաղացող է։ Մենք գիտենք նրա ապագան։ Նա ասել է, որ ուզում է մրցակցային թիմում խաղալ։ Ավելի մրցակցային թիմ ունենալ հնարավոր չէ։
Նա հեռանալու պատճառ չունի։ Նա միայն կարող է մնալ»,-ասել է Խելաիֆին, ում խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Ռեալ»։
Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

