Ֆրանսիական ՊՍԺ-ի, Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Սերժ Օրյեն վարակվել է հեպատիտ B-ով և մոտ 6 ամիս չի կարողանա մասնակցել իրանական «Պերսեպոլիսի» մարզումներին կամ խաղերին, հաղորդում է L’Équipe-ը՝ հղում անելով Իրանի ֆուտբոլի ֆեդերացիային (FFIRI), որը մտահոգություն է հայտնել հիվանդության հնարավոր տարածման վերաբերյալ։
«Պարոն Օրյեին ժամանակավորապես արգելվել է մասնակցել ցանկացած ֆուտբոլային միջոցառման, այդ թվում՝ թիմի մարզումներին, մինչև հետագա ծանուցում»,- նշված է FFIRI-ի հայտարարությունում:


