Logo

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լիլ»

23:09 / 19.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական «Լիլը» հայտարարել է բելգիացի պաշտպան Տոմա Մենյեի տեղափոխության մասին։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Մենյեն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել Լիգա 1-ը ներկայացնող ակումբ, նրա նախորդ թիմը եղել է թուրքական «Տրաբզոնսպորը»:

Բելգիացին 2016-2020 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 128 հանդիպման, դարձել 13 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

2020-2024 թվականներին պաշտպանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։ Գերմանական գրանդի կազմում անցկացրել է 83 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ