Logo

ՊՍԺ-ի` նոր դարպասապահ ձեռք բերելու ֆոնին Դոնարուման ակնարկ է արել

18:45 / 09.08.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ինստագրամյան էջում կնոջ և երեխայի հետ լուսանկար է հրապարակել, նրանց դիմաց դրված ափսեի վրա գրված է «համար 1»:

Իտալացին նման ակնարկ է արել ՊՍԺ-ի` նոր դարպասապահ ձեռք բերելու ֆոնին: Շուտով փարիզյան գրանդի կազմը կհամալրի ֆրանսիացի դարպասապահ Լյուկա Շևալյեն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է վաճառել Դոնարումայի տրանսֆերային իրավունքը: Իտալիայի հավաքականի դարպասապահի հետ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, նրա գործող համաձայնագրի ժամկետը կսպառվի հաջորդ տարվա հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ