Logo

ՊՍԺ-ի նորեկը

17:10 / 12.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռացած իտալացի կիսապաշտպան Շեր Նդուրն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, իսկ 18-ամյա ֆուտբոլիստն ընտրել է «27» համարի մարզաշապիկը:

«Հիմա տարբեր զգացողություններ ունեմ, բայց դրանցից գլխավորը երջանկությունն է, քանի որ ՊՍԺ-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, այստեղ շատ չեմպիոններ են խաղում: Այս նոր ընտանիքի մաս կազմելը պատիվ է ինձ համար»,- Նդուրի խոսքը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 1 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ