Պաշտպան Նորդի Մուկիելեն Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է անգլիական «Սանդեռլենդ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն ու Պրեմիեր լիգա վերադարձած ակումբը 4 տարվա պայմանագիր են ստորագրել: «Սանդեռլենդը» տրանսֆերի համար վճարել է 12 միլիոն եվրո:
Մուկիելեն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Լևերկուզենի «Բայերում»:


