Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո «Չելսիի» ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։
Մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլոցից հետո փարիզյան գրանդի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտեցել է «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոյին` հաշիվներ պարզելու։
Իրադարձությունների կիզակետ է անմիջապես ժամանել «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը բռնել է Պեդրոյի կոկորդից ու հրել նրան։
Կրքերն արագ հանդարտվել են, ու բախումը չի շարունակվել։
Եզրափակիչում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին ու դարձել աշխարհի ակումբային չեմպիոն։
O PSG não deixa o Chelsea fazer a festa 😳@FIFACWC | 14 Junho - 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
— DAZN Portugal (@DAZNPortugal) July 13, 2025
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/TvCQBIICR0