Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հերքել է, որ ակումբը հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով։
«Դա ճիշտ չէ։ Նա ֆանտաստիկ և յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց, անկեղծ, մենք երբեք չենք դիտարկել նրա հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Գիտեմ` յուրաքանչյուր ակումբ կցանկանար, որ Սալահն իրենց կազմում հանդես գար, բայց մեզ հետ կապված այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- Խելաիֆիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 32-ամյա եգիպտոսցուն։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։