Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն ու Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» օգոստոսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի «Ինտերի» մեկնարկային կազմում։ 34-ամյա կիսապաշտպանը հուլիսի 27-ին կայացած նախորդ հանդիպումը Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ բաց էր թողել մեջքի վնասվածքի պատճառով։
ՊՍԺ․ Դոնարումա, Հակիմի, Մարկինյոս, Շկրինիար, Էրնանդես, Ուգարտե, Վիտինիա, Ֆաբիան Ռուիզ, Զաիր-Էմրի, Սոլեր, Ասենսիո։
«Ինտեր»․ Ստանկովիչ, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Թյուրամ, Լաուտարո Մարտինես:
ՊՍԺ - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին և կցուցադրվի FastSports հեռուստաալիքի ուղիղ եթերում:


