Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Լիգա 1-ի 29-րդ տուրում տանը 0-1 հաշվով պարտվելով «Լիոնին», շարունակել է անհաջող խաղերի շարքը 2023 թվականի ընթացքում:
Opta-ի հաղորդմամբ՝ փարիզյան գրանդն այս տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղից 8-ում պարտվել է:
Մինչև այս Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմը պարտվել էր նաև «Լանսին» (1-3), «Ռենին» (0-1 և 0-2), «Մարսելին» (1-2), «Մոնակոյին» (1-3) և «Բավարիային» (0-1 և 0-2):
ՊՍԺ-ն ավելի վատ արդյունք գրանցել էր 2001 թվականի մեկնարկում, երբ 18 խաղից 9-ում պարտվել էր: Բացի այդ, ՊՍԺ-ն երկու անընդմեջ տնային պարտություն կրեց 2007 թվականից հետո առաջին անգամ։
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը 66 միավորով Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջատարն է: 2-3-րդ տեղերը բաժանող , «Լանսն» ու «Մարսելն» ունեն 60-ական միավոր։