Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը 1-0 հաշվով հաղթեց «Նիսին»: Հանդիպման միակ գոլը խաղի հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որին ասիստ կատարեց վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 24 միավորով առաջատարն է, «Նիսը»` 17 միավորով 8-րդը:
Ֆրանսիայի Լիգա 1, 11-րդ տուր
ՊՍԺ - «Նիս»` 1-0
Գոնսալու Ռամուշ, 90+4
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


