Ֆրանսիական ՊՍԺ-ն աջակցել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիին, որը կասկածվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ 24-ամյա մի կին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հաքիմին սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ:
«Ակումբն աջակցում է իր խաղացողին, որը կտրականապես հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները և հավատում է արդարությանը: ՊՍԺ-ն ցուցաբերում է հարգանք խաղադաշտում և դրանից դուրս»,- ակումբի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի հուլիսից է խաղում ՊՍԺ-ում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման, դարձել չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


