Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Մեցին»:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 36 միավորով բարձրացավ առաջին տեղ, 2 միավորով է առաջ «Լանսից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Մեցը» 11 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Ֆրանսիայի Լիգա 1, 16-րդ տուր
«Մեց» - ՊՍԺ` 2-3
Ջեսի Դեմինգե, 42, Գեորգի Ցիտաիշվիլի, 81 - Գոնսալու Ռամուշ, 31, Քուենտին Նջանտու, 39, Դեզիրե Դուե, 63
Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


