Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագրի ավարտից հետո չի ստանա ապրիլի աշխատավարձն ու ապրիլի բոնուսները, հայտնում է L’Equipe-ը:
Մոտավորապես 80 միլիոն եվրո կազմող գումարը, որը համապատասխանում է լոյալության համար նախատեսված գումարին, ֆրանսիական գրանդը 25-ամյա ֆուտբոլիստին վճարել էր փետրվարին:
Ավելի վաղ ՊՍԺ-ն պահանջել էր «Ռեալից» վճարել այդ գումարը, բայց «Արքայական ակումբը» հրաժարվել էր:
Այն բանից հետո, երբ փարիզյան ակումբը հասկացել էր, որ Մբապեն չի երկարաձգելու պայմանագիրը, չէր վճարել նախատեսված գումարը:
Այժմ կողմերի փաստաբանները բանակցություններ են վարում լուծում գտնելու համար: ՊՍԺ-ն ցանկանում է վերադարձնել լոյալության համար վճարած գումարը, իսկ Մբապեն՝ ստանալ պայմանագրով նախատեսված աշխատավարձն ու բոնուսները: