Logo

ՊՍԺ-ն և Մեսին համագործակցությունը շարունակելու երկու տարբերակ են դիտարկում

13:34 / 09.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին համագործակցությունը շարունակելու երկու տարբերակ են դիտարկում:

Sport.es-ի տեղեկություններով, կողմերը կարող են մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ուսումնասիրվում է նաև ֆուտբոլիստի ցանկությամբ ամեն տարի նոր պայմանագիր ստորագրելու տարբերակը:

Առաջիկա օրերին աշխարհի չեմպիոնի ներկայացուցիչները և ակումբի ղեկավարությունը կհանդիպեն, որպեսզի քննարկեն այդ տարբերակները:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսիի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 2021 թվականի օգոստոսից է խաղում փարիզյան ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ