Logo

ՊՍԺ-ն` Ֆրանսիայի չեմպիոն

23:30 / 28.04.2024Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ ռեկորդային՝ 12-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը չեմպիոնի տիտղոսն ամրագրեց Լիգա 1-ի 31-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի»` արտագնա խաղում 2-3 հաշվով «Լիոնից» կրած պարտության շնորհիվ։

70 միավոր ունեցող «Պարի Սեն-Ժերմենը» առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ։ «Մոնակոն» 58 միավորով երկրորդն է։ «Լիոնը» հաղթանակից հետո վաստակել է 44 միավոր և բարձրացել 8-րդ տեղ։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ևս չէր հաղթել 31-րդ տուրում՝ 3-3 հաշվով ավարտելով «Հավրի» դեմ տնային հանդիպումը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա