Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջնային խնդիրը դարպասապահ Ջիջի Դոնարումայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելն է, հայտնում է Նիկոլո Սկիրան:
Փարիզյան ակումբը մտադիր է մինչև 2029 թվականը ժամկետով պայմանագիր առաջարկել իտալացի դարպասապահին:
Նոր համաձայնագրով Դոնարուման կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», Միլանի «Ինտերը» և «Նապոլին»: