Logo

Սկիրա. ՊՍԺ-ն գայթակղիչ պայմանագիր է պատրաստել Դոնարումայի համար

11:55 / 05.06.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջնային խնդիրը դարպասապահ Ջիջի Դոնարումայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելն է, հայտնում է Նիկոլո Սկիրան:

Փարիզյան ակումբը մտադիր է մինչև 2029 թվականը ժամկետով պայմանագիր առաջարկել իտալացի դարպասապահին:

Նոր համաձայնագրով Դոնարուման կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», Միլանի «Ինտերը» և «Նապոլին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ