Logo

ՊՍԺ - «Լիլ» խաղը գոլառատ էր, Մեսին հաղթական գոլ խփեց տուգանայինից (տեսանյութ)

17:56 / 19.02.2023Վիդեո
ՊՍԺ-Լիլի

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում երկրի գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 4-3 հաշվով հաղթեց «Լիլին»:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական գոլով աչքի ընկան բրազիլացի հարձակվող Նեյմարն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ «Լիլից» գոլեր խփեցին ֆրանսիացի պաշտպան Բաֆոդե Դիակիտեն, կանադացի հարձակվող Դևիդ Ջոնաթանն ու ֆրանսիացի հարձակվող Բամբա Ժոնատանը:

ՊՍԺ-ն 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիլը» 5-րդն է (42 միավոր):

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 4-3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 11, 87, Նեյմար, 17, Լիոնել Մեսի, 90+5 - Բաֆոդե Դիակիտե, 24, Դևիդ Ջոնաթան, 58, Բամբա Ժոնատան, 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ