Logo

ՊՍԺ-ն հաղթանակ կորզեց «Մոնակոյից» և նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթի տիտղոսը

22:43 / 05.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն ՊՍժ-ն 1-0 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Մոնակոյին»։

Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբը հաղթանակը կորզեց մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին. աչքի ընկավ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։

«Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ 12-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթի տիտղոսը։

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ - «Մոնակո»` 1-0

Ուսման Դեմբելե, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա