Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն ՊՍժ-ն 1-0 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Մոնակոյին»։
Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբը հաղթանակը կորզեց մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին. աչքի ընկավ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։
«Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ 12-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթի տիտղոսը։
Ֆրանսիայի Սուպերգավաթ
ՊՍԺ - «Մոնակո»` 1-0
Ուսման Դեմբելե, 90+2