Logo

ՊՍԺ-ն արտագնա խաղում հաղթեց «Նիսին», «Մարսելը» պարտվեց

01:36 / 16.05.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրից հետաձգված խաղում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նիսին»։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 18-րդ րոպեին ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլյայի ու 23-րդ րոպեին 18-ամյա պաշտպան Յորամ Զագեի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Տանտերերը 32-րդ րոպեին պատասխանեցին Մոհամեդ-Ալի Չոյի դիպում հարվածով։

«Պարի Սեն-Ժերմենը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Փարիզյան ակումբն արդեն նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Նիսն» ունի 54 միավոր և 5-րդն է։

«Մարսելը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Ռեյմսին», որը 44 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ Մարսելցիները 47 միավորով 8-րդն են։

Լիգա 1, 32-րդ տուր

«Նիս» - ՊՍԺ` 1-2 (տեսանյութ)

Մոհամեդ-Ալի Չո, 32 - Բրեդլի Բարկոլյա, 18, Յորամ Զագե, 23

«Ռեյմս» - «Մարսել»` 1-0

Շանսել Մբեմբա, 33 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա