Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրում «Պարի Սեն-Ժերմենը» 2-1 հաշվով հաղթեց «Սենտ-Էթյենին»։
Փարիզյան ակումբից դուբլ գրանցեց Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացի վինգերը վերջին 5 խաղերում մրցակիցների դարպասը գրավել է 6 անգամ։ 27-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 10-ի և գլխավոր ռմբարկուների պայքարում զիջում է միայն 11-ական գոլ խփած Մեյսոն Գրինվուդին («Մարսել») ու «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդին։
ՊՍԺ-ն 43 միավորով առաջին տեղում է, «Սենտ-Էթյենը» 16 միավորով 16-րդն է։
Ֆրանսիայի Լիգա 1, 17-րդ տուր
ՊՍԺ - «Սենտ-Էթյեն»` 2-1
Ուսման Դեմբելե, 13, 23 - Զուրիկո Դավիթաշվիլի, 64


