Logo

ՊՍԺ-ն հրաժեշտ կտա 8 ֆուտբոլիստների

21:12 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ կտա 8 ֆուտբոլիստների, հաղորդում է Le Parisien-ը:

Փարիզյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ծրագրում է բաժանվել բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնք նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղացել են այլ ակումբներում:

Թիմից պետք է հեռանան կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը, ֆրանսիացի պաշտպաններ Լևեն Կուրզավան, Աբդու Դիալոն և Կոլին Դագբան, արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, նիդերլանդցի պաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը և արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

Հիշեցնենք, որ այս ամառ ՊՍԺ-ին են միացել ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն (60 միլիոն եվրո), սլովակ պաշտպան Միլան Շկրինիարը (ազատ գործակալ), ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը (45 միլիոն եվրո), ֆրանսիացի հարձակվող Հուգո Էկիտիկեն (27.5 միլիոն եվրո) և իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն (ազատ գործակալ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ