Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն 2-1 հաշվով առավելության հասավ «Թուլուզի» նկատմամբ:
Հյուրերի նիդերլանդցի կիսապաշտպան Բրանկո վան դեն Բումենի գոլին պատասխանեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խփեց փարիզյան ակումբի հաղթական գնդակը:
ՊՍԺ-ն 54 միավորով առաջինն է, իսկ «Թուլուզը»՝ 29 միավորով 12-րդը:
Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր
ՊՍԺ - «Թուլուզ»՝ 2-1 (տեսանյութ)
Աշրաֆ Հաքիմի, 38, Լիոնել Մեսի, 58 - Բրանկո վան դեն Բումեն, 20


