Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է վաճառել հարձակման գծի աստղային ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Times-ը:
Ֆրանսիայի գործող չեմպիոնը ստիպված կլինի հրաժեշտ տալ կա՛մ բրազիլացի վինգեր Նեյմարին, կա՛մ ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին, կա՛մ էլ աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որպեսզի 30 տոկոսով կրճատի աշխատավարձի ֆոնդն ու պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 24-ամյա Մբապեն անցկացրել է 28 խաղ, խփել 27 գոլ ու կատարել 6 ասիստ, 31-ամյա Նեյմարը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 35-ամյա Մեսին 27 խաղում գրանցել է 16 գոլ ու 14 ասիստ:


