Logo

ՊՍԺ-ն կարող է հեռացնել Գալտյեին և վերադարձնել Տուխելին

17:12 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո կարող է կտրուկ փոփոխություններ կատարել: 

Relevo-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպում կունենա ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։ Նրանց հանդիպումից հետո կորոշվի թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի և ակումբի ֆուտբոլային խորհրդական Լուիշ Կամպուշի ճակատագիրը։

Ֆրանսիացի մասնագետ Գալտյեին հեռացնելու դեպքում ՊՍԺ-ն կփորձի վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, որն այժմ ազատ գործակալ է: Գերմանացի մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել էր 2018-2020 թվականներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչում: ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: Փարիզյան գրանդը պարտվել էր նաև տնային խաղում (0-1): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ