Logo

ՊՍԺ-ն կարող է Օլմոյին «փախցնել»

17:26 / 29.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Sport.es-ի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի կարողանում Եվրոպայի չեմպիոնին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել է ակումբի հայտը։ «Բարսելոնան» դեկտեմբերի 30-ին այդ հարցով նոր հայտ է  ներկայացնելու, գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։

Հիշեցնենք, որ Օլմոն 2024 թ. օգոստոսին է 55 միլիոն եվրոյով գերմանական «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա», 15 խաղում խփել 6 գոլ, կատարել մեկ ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա