Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռեյմսի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բրազիլացի հարձակվող Նեյմարը բացեց հաշիվը, սակայն հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին անգլիացի հարձակվող Ֆոլարին Բոլագունը հյուրերին փրկեց պարտությունից:
Փարիզցիները 59-րդ րոպեից խաղում էին տասը ֆուտբոլիստով. կոպիտ սահանկման համար խաղադաշտից հեռացվել էր իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին:
ՊՍԺ-ն 48 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Լասն» ունի 45 միավոր, իսկ «Ռեյմսը» 26 միավորով 11-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
ՊՍԺ - «Ռեյմս»՝ 1-1
Նեյմար, 51 - Ֆոլարին Բոլագուն, 90+5
Հեռացում՝ Մարկո Վերատի, 59 (ՊՍԺ)


