Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց «Լիլի» հետ։
Փարիզյան գրանդը 66-րդ րոպեին Նունու Մենդեշի՝ տուգանայինից խփած հիասքանչ գոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ, սակայն տանտերերին պարտությունից փրկեց Էյթան Մբապեն։
18-ամյա ֆուտբոլիստը 2017-2024թթ. հանդես է եկել «Պարի-Սեն Ժերմենում»։ Նա Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է։ Ի դեպ, Կիլիանը հոր հետ տրիբունայում հետևում էր կրտսեր եղբոր ելույթին:
ՊՍԺ-ն 17 միավորով առաջին տեղում է, «Լիլը»` 11 միավորով 7-րդ։
Ֆրանսիայի Լիգա 1, 7-րդ տուր
«Լիլ» - ՊՍԺ` 1-1
Էյթան Մբապե, 85 - Նունու Մենդեշ, 66
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


