Փարիզի ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի հետ բանակցություննների վերջնաժամկետ է սահմանել:
Ինսայդեր Դանի Հիլի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի չեմպիոնը վերջնական որոշում կայացնելու համար երեք շաբաթ է տվել աշխարհի չեմպիոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Կիլիան Մբապեն չերկարաձգի պայմանագիրը, տրանսֆերի կհանվի:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքը գնելու գլխավոր թեկնածուն Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է:


