Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ն ծրագրում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվային:
GFFN-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբում վստահ են, որ 28-ամյա ֆուտբոլիստը կկարողանա փոխարինել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը տեղափոխվել է ամերիկյան «Ինտեր Մայամի»:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Սիլվայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 54 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում: