Logo

ՊՍԺ-ն միավորներ կորցրեց

00:28 / 30.10.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել հետնապահներից «Լորյանին». հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Փարիզյան գրանդից հաշիվը 49-րդ րոպեին բացեց Նունու Մենդեշը, սակայն մրցակիցն ընդամենը երկու րոպե անց խփեց պատասխան գոլը։

Հանդիպման հերոս դարձավ «Լորյանի» դարպասապահ Իվոն Մվոգոն` կատարելով 7 սեյվ։

Գործող չեմպիոնը 21 միավորով առաջին տեղում է, «Լորյանը» 9 միավորով 16-րդն է։

Ֆրանսիայի Լիգա 1, 10-րդ տուր

«Լորյան» - ՊՍժ` 1-1

Իգոր Սիլվա, 51 - Նունու Մենդեշ, 49

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ