Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի Սեն-Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Միջմայրցամաքային գավաթի հաղթող։
Փարիզյան գրանդը մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոյին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չեղավ:
ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետխաղյա հարվածաշարում հետ մղեց 11-մետրանոցից 4 հարված։
Միջմայրցամաքային գավաթ, եզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-0) (11-մետրանոցներով` 2-1) (տեսանյութ)
Խվիչա Կվարացխելիա, 38 - Ժորժինյո, 62 (11մ)


