Logo

ՊՍԺ-ն մտադիր է վաճառել Նեյմարի տրանսֆերային իրավունքը

12:30 / 13.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամռանը վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Le Parisien-ը:

Նախորդ տարվա ամռանը փարիզցիները պատրաստ էին բաց թողնել 31-ամյա ֆուտբոլիստին, եթե խոշոր առաջարկ ստանային։ Բրազիլիայի հավաքականի առաջատարը չի ցանկանում հեռանալ փարիզյան գրանդից:

Հաղորդվում է նաև, որ Նեյմարն ու ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշը «Մոնակոյի» դեմ Լիգա 1-ի 23-րդ տուրի արտագնա խաղից (1-3) հետո վիճել են:

Բրազիլացին ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ