«Կրասնոդարում» Էդուարդ Սպերցյանի թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը մոտ է կարիերան Փարիզի ՊՍԺ-ում շարունակելուն։
«Чемпионат»-ը գրում է, որ կողմերը տրանսֆերի հարցում բանակցություններ սկսել են դեռ շաբաթներ առաջ, իսկ վերջին օրերին մոտեցել են վերջնական համաձայնության հասնելուն. փարիզյան ակումբը տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարելու է 20 միլիոն եվրո։
Ռուսաստանի հավաքականի դարպասապահը «Կրասնոդարի» հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt պորտալը 25-ամյա դարպասապապահի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 18 միլիոն եվրո։ Սաֆոնովը 2023/24 մրցաշրջանում 29 խաղում 10 անգամ դարպասը պահել է անառիկ։


