Logo

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Մբապեին

09:42 / 30.06.2023• Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Կիլիան Մբապեին, հայտնում է Marca-ն։

Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հունիսի 30-ին կհանդիպի ֆրանսիացի հարձակվողի մայր Ֆայզա Լամարին, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է:

Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն Ֆրանսիայի հավաքականի ավագին կառաջարկի 2-3 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը՝ 2024 թվականին նրա տրանսֆերային իրավունքը Մադրիդի «Ռեալին» վաճառելու բանավոր խոստումով։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վաղուց է հետաքրքրված 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: ՊՍԺ-ի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ