Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը:
Փարիզյան գրանդը որոշել է նման կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական ցուցանիշները:
Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2:


