Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում երկրի գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 4-2 հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ:
Փարիզյան ակումբից գոլով աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, պորտուգալացի պաշտպան Դանիլու Պերեյրան և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ինքնագոլ գրանցվեց ֆրանսիացի պաշտպան Ժաուեն Աջամի հաշվին: Տանտերերի կազմում գոլեր խփեցին ֆրանսիացի կիսապաշտպան Լյուդովիկ Բլասն ու կամերունցի հարձակվող Իգնատիուս Գանագոն:
ՊՍԺ-ն 63 միավորով առաջին տեղում է, «Նանտը» 13-րդն է (28 միավոր):
Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր
ՊՍԺ - «Նանտ»՝ 4-2
Լիոնել Մեսի, 12, Ժաուեն Աջամ, 17 (ինքնագոլ), Դանիլու Պերեյրա, 60, Կիլիան Մբապե, 90+2 - Լյուդովիկ Բլաս, 31, Իգնատիուս Գանագո, 38


