Logo

ՊՍԺ-ն պարտվեց, «Մոնակոյի», «Մարսելի», «Լիլի», «Լիոնի» հաղթանակները

01:08 / 13.05.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին՝ 33-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն սեփական մարզադաշտում 1-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Թուլուզից»։

Փարիզյան ակումբի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը վերջին տնային հանդիպումն էր անցկացնում «Պարի Սեն-Ժերմենի» կազմում։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է։ ՊՍԺ-ն արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ «Թուլուզը» վաստակեց 43 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։

«Մոնակոն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»։ Մոնեգասկները 64 միավորով երկրորդ տեղում են, «Մոնպելյեն» 40 միավորով 12-րդն է։

«Մարսելը» տանը 3-1 հաշվով ուժեղ գտնվեց հետնապահներից «Լորյանից»։ Պրովանսյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 16-ի։

Ժան-Լուի Գասեի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Լորյանն» ունի 26 միավոր և նախավերջին` 17-րդ տեղում է։

«Լիլը» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նանտին», վաստակեց 58 միավոր ու բարձրացավ 3-րդ տեղ։ Դևիդը խփել է արդեն 19 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միյան Կիլիան Մբապեին (27)։ «Նանտը» 33 միավորով 14-րդն է։

Նախավերջին տուրում հաղթեց նաև «Լիոնը», որը դրսում 1-0 հաշվով առավելության հասավ ուժեղագույնների խումբն արդեն լքած «Կլերմոնին»։ «Լիոնը» միավորների քանակը հասցեց 50-ի և 7-րդ տեղում է։ «Կլերմոնը» 25 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Լիգա 1, 33-րդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»` 1-3 

Կիլիան Մբապե, 8 - Թայս Դալինգա, 13, Յան Գբոհո, 68, Ֆրանկ Մագրի, 90+5

«Մոնպելյե» - «Մոնակո»` 0-2 (տեսանյութ)

Կասում Ուատարա, 52, Յուսուֆ Ֆոֆանա, 65

«Մարսել» - «Լորյան»` 3-1 (տեսանյութ)

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 36, 54 (11մ), Սամուել Ժիգո, 41 - Բենջամին Մենդի, 43

«Նանտ» - «Լիլ»` 1-2 (տեսանյութ)

Մաթիս Աբլին, 54 - Ջոնաթան Դևիդ, 8, 11

«Կլերմոն» - «Լիոն»` 0-1 (տեսանյութ)

Օրել Մանգալյա, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ