Logo

ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ յուրաքանչյուր ֆուտբոլիստի

12:41 / 19.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է վաճառել յուրաքանչյուր ֆուտբոլիստի տրանսֆեր, եթե գնորդը բավարարի փարիզյան ակումբի ֆինանսական պահանջները, հաղորդում է L' Equipe-ը:

Այդ ֆուտբոլիստներից մեկը կարող է լինել իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին, որը, մեծ հավանականությամբ, 80 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»:

30-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմում է 2012 թվականի հունիսից և 416 խաղում խփել է 11 գոլ, կատարել 61 գոլային փոխանցում: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը:

2022/23 մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 40 միլիոն եվրո է գնահատում իտալացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ