Logo

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել ցանկացած ֆուտբոլիստի, բացի «անձեռնմխելի վեցնյակից»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
messi ramos - ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել ցանկացած ֆուտբոլիստի, բացի «անձեռնմխելի վեցնյակից»

«Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է մեծ թվով ֆուտբոլիստներից բաժանվել, որպեսզի փոխհատուցի ապագա ծախսերը, որոնք կատարելու է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերված աստղային խաղացողների աշխատավարձերը վճարելու համար:

L’Equipe-ը տեղեկացնում է, որ փարիզցիները համաձայն են բաժանվել ցանկացած ֆուտբոլիստից, բացի «անձնեռնմխելի վեցնյակից»:

Նախկինում անձեռնմխելիների ցանկում էին Նեյմարը, Կիլիան Մբապեն, Անխել Դի Մարիան, Մարկինյոսը և Մարկո Վերատին, իսկ այժմ նրանց թվին է դասվում նաև Լիոնել Մեսին:

Այդուհանդերձ, ՊՍԺ-ն այս պահին կոնկրետ առաջարկ ունի միայն մեկ ֆուտբոլիստի վերաբերյալ: Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է ձեռք բերել պաշտպան Տիլո Կերերին:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ են տեղափոխվել Լիոնել Մեսին, Սերխիո Ռամոսը, Ջանլուիջի Դոնարուման, Ջորջինյո Վեյնալդումը և Աշրաֆ Հակիմին:

«Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ