Logo

ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել

11:21 / 14.12.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն 2025 թվականին ակումբային ռեկորդ է սահմանել, հաղորդում է Opta-ն:

Փարիզյան գրանդը տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում տարել է ընդհանուր 49 հաղթանակ: Նախորդ ռեկորդը ՊՍԺ-ն գրանցել էր 2017 թվականին` տանելով 48 հաղթանակ:

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն ավարտվող տարվա ընթացքում դեռ 2 խաղ ունի անցկացնելու. դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպի բրազիլական «Ֆլամենգոյին», իսկ 3 օր անց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում կմրցի «Ֆոնտենեի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ