ՊՍԺ-ն ռեկորդային եկամուտ է գրանցել 2024/25 մրցաշրջանում, գրում է AS-ը:
Փարիզցիները կոմերցիոն գործարքներից վաստակել են 367 միլիոն եվրո, առանձին հանդիպումներից՝ 175 միլիոն, իսկ մրցաշարերում չեմպիոն դառնալու շնորհիվ ՊՍԺ-ի ընդհանուր շահույթը կազմում է 837 միլիոն եվրո: Այս ցուցանիշն աննախադեպ է ֆրանսիական ակումբի պատմության մեջ:
ՊՍԺ-ն 2024/25 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Ֆրանսիայի չեմպիոն ու գավաթակիր:


