Փարիզի ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի չեմպիոնը նման որոշում է կայացրել՝ զգալով, որ 24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ 2024 թվականին: ՊՍԺ-ն կարծում է, որ Մբապեն ու Մադրիդի «Ռեալը» համաձայնություն ունեն: Որոշ ակումբներ արդեն պաշտոնական առաջարկ են կատարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը չի ընդգրկվել ՊՍԺ-ի մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն 2017 թվականից է խաղում ֆրանսիական ակումբում: Աշխարհի չեմպիոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 260 հանդիպման, խփել 212 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: