Սլովակիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինիարը հիմնական տրանսֆերով տեղափոխվել է «Ֆեներբահչե», հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա կենտրոնական պաշտպանն ու «Ֆեներբահչեն» կնքել են 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերն արժեցել է 7 միլիոն եվրո:
Շկրինիարը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը թուրքական ակումբում անցկացրել էր վարձակալական հիմունքով:


