Logo

ՊՍԺ-ն վաճառել է Միլան Շկրինիարի տրանսֆերային իրավունքը

10:08 / 01.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սլովակիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինիարը հիմնական տրանսֆերով տեղափոխվել է «Ֆեներբահչե», հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

30-ամյա կենտրոնական պաշտպանն ու «Ֆեներբահչեն» կնքել են 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերն արժեցել է 7 միլիոն եվրո:

Շկրինիարը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը թուրքական ակումբում անցկացրել էր վարձակալական հիմունքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ