Logo

ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել Մբապեին

23:45 / 06.07.2023• Ֆուտբոլ
Մբապե-ՊՍԺ-2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն մեկ ամսից քիչ ժամանակ ունի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարութունը վերջնագիր է ներկայացրել է աշխարհի չեմպիոնին՝ հորդորելով մինչև 2023թ. հուլիսի 31-ը կողմնորոշվել. կամ նա պայմանագիրը կերկարաձգի առնվազն մեկ տարով, կամ կտեղափոխվի այն ակումբ, որը պատրաստ կլինի ավելի շատ գումար վճարել գործարքի համար:

24-ամյա ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն տրանսֆերային պայքարին միացել է նաև անգլիական «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականի հուլիսից և անցկացրած 260 խաղում խփել է 212 գոլ, կատարել 98 գոլային փոխանցում: Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում Մբապեի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ