Logo

ՊՍԺ-ի, «Մոնակոյի» և «Մարսելի» հաղթանակները

00:59 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ում կայացան նախավերջին` 33-րդ տուրի բոլոր խաղերը:

Չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»: Հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը:

«Մոնակոն» տանը 2-0 հաշվով հաղթեց «Լիոնին»: Գոլ խփեցին Տակումի Մինամինոն և Դենիս Զաքարիան:

«Մարսելն» էլ հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ կորզեց «Հավրի» դեմ խաղում:

ՊՍԺ-ն 81 միավոր ունի, «Մարսելը» 62 միավորով երկրորդն է, «Մոնակոն»` 61 միավորով երրորդը, «Լիոնը»` 54 միավորով 7-րդը:

Ֆրանսիայի Լիգա 1, 33-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ` 1-4 (տեսանյութ)

Տանգույ Կուլիբալի, 64 - Սենի Մայուլու, 44, Գոնսալու Ռամուշ, 49, 59 (11մ), 65 

«Մոնակո» - «Լիոն»` 2-0 (տեսանյութ)

Տակումի Մինամինո, 62, Դենիս Զաքարիա, 68

«Հավր» - «Մարսել»` 1-3 (տեսանյութ)

Իսա Սումարե, 66 - Ամին Գուիրի, 56, 90+9, Մեյսոն Գրինվուդ, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ