Logo

ՊՍԺ-ն ու «Նապոլին» վերջնական համաձայնության են հասել

21:22 / 14.01.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիայի չեմպիոնը վրացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 70 միլիոն եվրոյից ավելի գումար։ Եզրային հարձակվողը նոր ակումբի հետ կկնքի պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։

23-ամյա Կվարացխելիան այս շաբաթ կմեկնի Փարիզ, որտեղ բուժզննում կանցնի և պաշտոնապես կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2022թ. հուլիսին է տեղափոխվել իտալական ակումբ, 107 խաղում խփել է 30 գոլ, կատարել 24 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա